Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես կանոն՝ զիջումներից կամ այլ ծանր քայլերից առաջ այս իշխանությունները հանրությանը մոլորեցրել են ու զբաղեցրել. «Փաստ»

Հունվար 25,2024 10:43

Հարավային Կովկասում հայության համար գոյաբանական խնդիրը առավել քան սուր է, այլ հարց է, որ մեր հանրության շրջանում այնքան էլ նկատելի չէ այս իրողության լիարժեք ըմբռնումը։ Դրա համար պայմաններ են ստեղծում հենց ՀՀ իշխանությունները, որոնք փորձում են միայն դրական շեշտադրումներով ներկայանալ հասարակությանը՝ մոռանալ տալու իրենց իշխանավարման կործանարար հետևանքները։

Այլ կերպ ասած՝ ահռելի կորուստները չտեսնել տալու համար դրանք տեղայնացնում են փոքր ձեռքբերումներով։

Այդպես հանրային քննարկումների առարկա է դառնում կախիչի կամ ցնցուղի հարցն այն դեպքում, երբ մենք չունենք համապատասխան սպառազինություններ թշնամուն դիմագրավելու համար։ Միաժամանակ աղմուկ է ստեղծվում Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի տեղափոխման հետ կապված։ Փաշինյանն էլ իր հերթին հանրային օրակարգ է ներմուծում նոր Սահմանադրություն ընդունելու հարցը, ինչն էլ իր հերթին քննարկումների նոր դաշտ է բացում։ Միաժամանակ գործի է անցնում ԿԳՄՍՆ-ն և որոշում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։ Ու այս որոշումը բուռն քննարկումների ու քննադատությունների պատճառ է դառնում։ Բայց այս ամենը նույնիսկ նորություն էլ չէ. որպես կանոն՝ զիջումներից կամ այլ ծանր քայլերից առաջ այս իշխանությունները հանրությանը մոլորեցրել են ու զբաղեցրել տվյալ պարագայում ոչ էական հարցերի շուրջ քննարկումներով, ու դա իրենց հաջողվել է։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031