Այսօր վաղ առավոտյան Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Անի Պեմզա բնակավայրի վարչական կենտրոնի շենքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացանք Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունից, վարչական ղեկավարի հետ զրույցում նա նշել է, թե նախնական պատճառը հոսանքի կարճ միացումն է։ Հրդեհը բռնկվել է տանիքից։
Բարեբախտաբար՝ տուժածներ չկան․ հրդեհը բռնկվել է այնպիսի ժամի, երբ դեռ վարչական կառույցի աշխատանքները սկսված չեն եղել։ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 08․40-ի սահմաններում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ