Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի տարածքի ապագան դեռ անորոշ է: Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքապետարանի հերթական որոշումը՝ Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող սրճարանները, ժամանցի վայրերը, այդ թվում՝ «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը քանդելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «GreenRock Management Group» կազմակերպություն՝ պարզելու, թե ինչ նպատակով է տարածքը օգտագործվելու: Կազմակերպությունից մեզ պարզաբանեցին, որ նախագիծը դեռ քաղաքապետարանում է, վերջնական որոշում դեռ չկա, այսինքն՝ գործարքը դեռ չի ավարտվել: Իսկ կազմակերպությունն այս ընթացքում հետազոտություն է իրականացնում՝ պարզելու, թե քաղաքացիները թենիսի կորտերի տարածքում ինչ կցանկանային տեսնել: Ըստ այդ հետազոտությունների արդյունքների՝ գործարքի ամբողջական ավարտից հետո կորոշվի՝ ինչ է կառուցվելու թենիսի կորտերի տարածքում: Այսինքն՝ տարածքը վերցրել է ընկերությունը, բայց դեռ չգիտի՝ ինչ է ուզում կառուցել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։