Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր մի ժամանակ Ալիևը մեծ հոժարությամբ համաձայնում հանդիպել Բրյուսելի միջնորդության հարթակում, իսկ հիմա՝ ոչ․ «Փաստ»

Հունվար 25,2024 09:00

Արևմուտքի ջանքերի արդյունքում Վաշինգտոնում տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումների նախաձեռնությունն իր վրա վերցրեց ԵՄ-ն, քանի որ Բաքուն մերժում էր Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի միջնորդությունը։ Արդյունքում, ԵՄ-ի ակտիվ միջնորդական դերակատարության պայմաններում Բրյուսելում, Քիշնևում, Պրահայում կազմակերպվեցին Ալիևի և Փաշինյանի հանդիպումները։

Բայց անցյալ տարվա կեսերից սկսած Բաքուն ոչ միայն հրաժարվում է արևմտյան միջնորդությունից, այլ առաջ է քաշում երկկողմ՝ առանց միջնորդների բանակցություններ վարելու մոտեցումը։

Իսկ ինչո՞ւ էր մի ժամանակ Ալիևը մեծ հոժարությամբ համաձայնում հանդիպել Բրյուսելի միջնորդության հարթակում, իսկ հիմա՝ ոչ։ Ի՞նչ է փոխվել։ Պարզ է, որ ԵՄ-ի միջնորդությունն այլևս Ադրբեջանին պետք չէ, քանի որ Բաքուն այդ հանդիպումներից ստացել է այն, ինչ իրեն պետք էր։ ԵՄ-ի միջնորդության պայմաններում էր, որ Հայաստանը հրաժարվեց Արցախի ինքնորոշմանը հասնելուն միտված իր դիրքորոշումից և Պրահայում ընդունված հայտարարության արդյունքում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Մյուս կողմից էլ՝ Ալիևը գնահատեց իրավիճակի վրա ազդելու ԵՄ-ի անկարողությունը, երբ տեղի էր ունենում Արցախի շրջափակումը և հայաթափումը։ Հիմա արդեն Բաքվի համար Արևմուտքի միջնորդությունն ընդհանրապես անիմաստ է դարձել, երբ ինքը կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է։ Իրեն ավելորդ կապանքներ պետք չեն։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031