Փաշինյանն անում է այն, ինչ թելադրում են. առաջինն Էրդողանն ու Ալիևն են հայտարարել, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, ուստի այսօր նրանց ասածն է կրկնում Նիկոլ Փաշինյանը՝ փաթեթավորելով նոր Սահմանադրության անհրաժեշտությունն աշխարհաքաղաքական փոփոխությունները կառավարելու հրամայականով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի Սահմանադրությունը ոչ լեգիտիմ հայտարարելու և նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությունների մասին, նման տեսակետ հայտնեց Երևանի պետական համալսարանի դոցենտ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։
«Ուշադրություն դարձրեք. նա կառավարման ձև չի փոխում։ Նախկինում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրող Փաշինյանը պահում է սուպերվարչապետական Սահմանադրությունը, որն իրեն թույլ է տալիս անվերջ վերընտրվել, բայց ուզում է փոխել Սահմանադրության նախաբանը։ Նախաբանից բացի, նոր Սահմանադրությամբ հարվածելու են Հայ Առաքելական եկեղեցուն, որն ունի բացառիկ կարգավիճակ»,– ասաց Սողոմոնյանը՝ չբացառելով, որ հերթը կարող է հասնել նաև բանակին։
«Ադրբեջանը Փաշինյանին պարտադրելու է, որ կնքվելիք պայմանագրում նաև մտցվի կետ, որով կբացառեն սեպարատիզմը. Այսինքն՝ ցանկացած մարդ, ազգային ուժ, որը կխոսի Արցախի մասին, կհայտնվի բանտում»,- ասաց Սողոմոնյանը:
Կարդացեք նաև
Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում