Դեմագոգիայի մեջ ընդունված հնարքներից մեկը հետեւյալն է. դիտմամբ խեղաթյուրել ընդդիմախոսիդ ասածը, կամ դրանից անել «հեռու գնացող հետեւություն», որն ասածից բացարձակապես չի բխում, իսկ այնուհետեւ ջախջախել այդ հնարած թեզը: Օրինակ, ամուսինը վեճի ժամանակ կնոջը խնդրում է իր վրա ձայնը չբարձրացնել, ինչին կինը պատասխանում է. «Հա՜, ես գիտեմ՝ դու ուզում ես, որ ես քեզնից ծնկաչոք ներողություն խնդրեմ»: Կամ՝ երբ մեկն ասում է՝ «այսօր արեւոտ օր է», մյուսը հակադարձում է՝ «դու ուզում ես, որ անձրեւ չգա, երաշտ լինի, եւ ծառերը չորանան»:
Ահա այս մակարդակի «հակադարձումներ» եմ ես լսում եւ կարդում, երբ խոսք է գնում այն մասին, որ պետք չէ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով հրաժարվել Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնարար փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից: (Որ կա այդպիսի պահանջ՝ փաստացի ընդունել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Մնացած հիմնավորումները, թե իբր դա վատ, անորակ, «հնացած» փաստաթուղթ է, ինձ լուրջ չեն թվում):
«Հակադարձումը» հիմնականում հեգնական է՝ «հա՜, հա՜, հա՜, դե, եկեք Սահմանադրության մեջ գրեք, որ պահանջում ենք Արցախը, Նախիջեւանը եւ Արեւմտյան Հայաստանը եւ կտեսնենք, թե ինչ է լինելու»: Ես, համենայնդեպս, նման հիմարություն չեմ առաջարկում: Ես առաջարկում եմ թշնամու առաջ այդ աստիճանի չնվաստանալ, պահպանել ազգային արժանապատվության դեռեւս մնացած փշրանքները, խաչ չքաշել 30 եւ ավելի տարիների պետության վրա՝ պահպանելով ինստիտուցիոնալ հիշողությունը, չփչացնել հարաբերությունները Սփյուռքի մեր այն հայրենակիցների հետ, որոնց նախնիները ցեղասպանության զոհ են, տասնյակ հազարավոր փախստականներին չասել՝ «մոռացեք ձեր տունը»:
Իշխանության եւ դրա կողմնակիցների համար այդ ամենը «լիրիկա է»: Իբր՝ «տեսեք, թե ինչ պետականամետ պրագմատիկներ ենք մենք, իսկ դուք ինչ-որ պատրանքների հետեւից ընկած լացկաններ եք»: Իրականում (դարձյալ կարող եմ միայն իմ մասին խոսել) ես դեմ չեմ պրագմատիզմին: Եթե այդ՝ պատմական, տասնամյակների հեռանկարով նշանակություն ունեցող զիջումից թշնամին հանդարտվեր, նոր պահանջներ չդներ, նոր պատերազմով չսպառնար, ապա դրա մասին գուցե եւ արժեր մտածել: Բայց քանի որ իրավիճակը ճիշտ հակառակն է՝ ամեն մի զիջումից հետո թշնամին ավելի է լկտիանում, առաջարկում եմ Անկախության հռչակագիրը հանգիստ թողնել, ինչպես որ դա անում են, ասենք, ամերիկացիները:
Կարդացեք նաև
Ճապոնիան այս պահին «չի պահանջում» Կուրիլյան կղզիները, Վրաստանը «չի պահանջում» Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Բայց, մյուս կողմից, այդ երկրները պաշտոնապես, սահմանադրության մակարդակով չեն հրաժարվում իրենց ազգային խնդիրներից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վրաստանը պաշտոնապես պահանջում է Աբխազիան և Հարավային Օսիան,համարում է Վրաստանի անքակտելի մաս, և աշխարհը նույնպես դա ճանաչում է Վրաստանի տարածք։
Ես մտածում եմ,որ Դուք Ռուսաստանի դեսպանն եք Հայաստանում և վրացիների փոխարեն հրաժարվեցինք Աբխազիայից և Օսիայից։
Մոդերատորներին՝ առաջարկում եմ վիրավորանքները («Ռուսաստանի դեսպան») չհրապարակել: Այս մեկը թողեք, բայց հետագայում խնդրում եմ ուշադիր լինել:
Դեմագոգիայի հնարքը հասկացա,իսկ ինչպես է կոչվում այն հնարքը որով փորձ է արվում Աբխազիայի և Կյուրիկյան կղզիների կարգավիճակը հավասարեցնել
Կուրիլյան կղզիները երկրորդ համաշխարհային հետո օֆիցիալ,ամբողջ աշխարհի կողմից ճանաչվել է որպես Սովետի մի մաս,իսկ Աբխազիան և Հ. Օսիան բոլորը Վրաստանի մաս են ճանաչում,բացի Ռուսաստանից իհարկե։
* չփչացնել հարաբերությունները Սփյուռքի մեր այն հայրենակիցների հետ,որոնց նախնիները ցեղասպանության զոհ են *
—————————
Սակայն այս վարչակարգը ուղղակի ուզում է անել՝ այդ: Որպէս պետական հիմնական նպատակ: Քանի որ համոզուած է որ Աւանդական Սփիւռքի գաղափարական դիրքորոշումներն ու ազգային գործունէութիւնը՝ յստակ ու անմիջական վտանգ մըն են, Հայաստանի համար: Ինչպէս որ էր Արցախը:
Ի դէպ, յիշեցնենք որ այս խնդիրը սկսաւ Առաջին Նախագահի օրօք: Երբ նա ներազգային ճակատ բացաւ՝ ՀՅԴի դէմ: ( Սակայն Արցախի նիւթով, գոնէ, նոյնքան ծայրայեղ չէին նրա կեցուածքը, վերապահութիւնները: )
Երկուքին համար ալ, «Հայկական Հարց»ը, պէտք է որ վերջնականապէս թաղուի: Որպէսզի Հայաստանը կարողանայ ապագայ ունենալ: Եւ Հայոց Պատմութիւնը այլեւս դառնայ միայն Հայաստանի Պատմութիւնը. դեռ այդ ալ՝ 1920էն ետք սկսող պատմութիւնը միայն: Մոռացութեան մատնելով ուրեմն այժմու իսկ հանրապետութեան նախնական ծնունդը:
Մ. Հայդուկ Շամլեան
Արցախն ուրացող իշխանության կողմից լավ վարձատրվող «ֆեյք»-երի կոմբինատի աշխատողները տարբեր կայքերում սազը ձեռքն առած գովաբանում են այս օտարահպատակ իշխանություններին և փրփուրը բերաններին հարձակվում են յուրաքանչյուրի վրա, ով մի թթու խոսք է փորձում ասել ծաղրածու նիկոլի ու իր մանկլավիկների հասցեին: Խորհուրդ եմ տալիս այդպիսի «ֆեյք»-երին ուշադրություն չդարձնել, որովհետև դրանք զուրկ են ազգային արժեքներից, դրանց համար Արցախը ադրբեջանի տարածք է, իսկ իրենք՝ իբր «իրատեսներ» և ծիծաղելին այն է, որ այդպիսիները հանդես են գալիս որպես ռուսատյացներ, մինչդեռ վարձատրվում են կրեմլի գործակալ նիկոլի վարչախմբի կողմից:
I)
Պարոն Հայ Ռուսաստանի շահերից ինչ որ բան ասելուց ՉԻ ԲԽՈՒՄ այդ պետության դեսպան լինելը: Մտահորիզոնը պահեք լայն, մենք կամենում ենք շտկել Ձեր սխալ *վելուծությունները* և օրինակներ, արդյունավետ բանավեճ տանելու արվեստի դասեր տալ: Անվճառ: Ավելի, եթե նիկոլական ակտիվիստներ-միլիտանտները 5 տարի շարունակ խոհեմությամբ կարդային այս բնույթի ֆորումներում վերլուծությունները ու բանավեճերը ավելի հավանական է, որ բանը չհասներ նրան որ իրենց վոժդը փոխեր *դուխով* գլխարկը ռուսական *կեպպիի* երբ ձեռք է սեխմում մի մարդու որին հենց ինքը հայտարարել է ‘ethnic cleansing’-ի հեղինակ: Նորից կարդացեք այս նախադասությունը և մտովի փորձեք գնահատել նրա արարքի քաշը և հետևանքները:
II) շարունակություն
Այսպիսի *առաջնորդի* պայմաններում միակ ձևը պահպանվելու (Դարվինյան իմաստով) դա հռչակել գերնպատակ, մերժել անցողիկը ու ինքնակազմակերպվել այդ գերնպատակի համար: Ինչ է նշանակում *ինքնակազմակերպվել* կհարցնեք Դուք (հուսով եմ): Դա նշանակում է բոլոր աղեղները ամեն գործունեության պահել ճիշտ ուղղված, միշտ ակտիվ վիճակում ու թիրախը պարզ, ընկալելի ու տեսանելի: Սա _դեմագգոգիա_ չէ` մենք, մեծերս չեն վախենում այդ բառից: Երբ դիմացինը դեմագոգ կամ այլ բան է անվանում, մենք, մեծերս, նախ ճանաչում ենք դիմացինին ու նոր *ամաչում* կամ սրտնեղվում, կամ….Դեռ նիկոլը չի *զրոյացրել* Մ.Մաշտոցին *Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ*:
Տնային աշխատանք-հարց պարոն Հային` Պատկերացրեք վաղը ալիևը հայտարարում է, որ հայերը պիտի հրաժարվեն Մաշտոցյան գրերից և գրեն-կարդան արաբական կամ լատինական տառերով, քանի որ հայի ամեն ազգային դրսևորում սպառնալիք է ռեգիոնի համար: Հարց. Դուք ի՞նչ կանեք. ա) բանի տեղ չեմ դնի, կշարունակեմ գրել հայերեն տառերով; բ) ալիևին դեսպանություն անելիս կգրեմ իմ օրիգինալ տեքստը լատիներեն տառերով; գ) կդադարեմ գրել, միայն կկարդամ…. դ) այլ բան: