Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Հրաչյա Քոչար-Կիևյան փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության էստակադայի տակ բախվել են 44-ամյա Վարդան Մանուչարյանի վարած Toyota Camry և 26-ամյա Գոռ Իսահակյանի վարած Toyota Hiace մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:
Կարդացեք նաև
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: