Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացված քվեարկությամբ Վեհաժողովը որոշեց չհաստատել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը։
Վեհաժողովը ձայների 76 «կողմ», 10 «դեմ», 4 «ձեռնպահ» հարաբերակցությամբ կողմ քվեարկեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի եզրակացության հիման վրա քվեարկության դրված բանաձևին:
Բոլոր քաղաքական խմբերի անդամները հայտարարեցին, որ կողմ են ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ից մեկ տարով հեռացնելուն բացի պահպանողականների խմբի խոսնակ, ուկրաինացի պատվիրակ Օլեկսի Գոնչարենկոյից։ Նա հայտարարեց, որ սպասում են ադրբեջանական պատվիրակության անդամներին այս Վեհաժողովում։
Նշենք, որ քննարկման համար ադրբեջանական պատվիրակության անդամները նախօրոք հերթագրվել էին, սակայն լքել էին ԵԽԽՎ-ն։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ