Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում այսօր որոշվեցին բռնցքամարտի Հայաստանի կանանց չեմպիոնները եւ մեդալակիրները։ Պայքարն ընթացավ վեց քաշային կարգում, որտեղ հաղթող դարձան․ 48 կգ՝ Լուսինե Գեւորգյան, 52 կգ՝ Արեւիկ Դոխոյան, 54 կգ՝ Տաթեւիկ Խաչատրյան, 57 կգ՝ Անի Մանուկյան, 60 կգ՝ Էլիդա Քոչարյան, 63 կգ՝ Սոնա Հարությունյան։
Առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի կանանց ազգային հավաքականը, որը կսկսի նախապատրաստվել մրցաշրջան 2024-ի պատասխանատու մեկնարկներին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ