Գյումրու «Պրոգրես» համալսարանի ազգությամբ հնդիկ ուսանողները Հնդկաստանում Սուրբ Ռամի ծննդյան տաճարի օծման առիթով նախորդ օրը տոնական քայլերթ են կազմակերպել այս քաղաքի կենտրոնական հատվածում։ Հնդիկների կողմից նման տոնական երթ տեղի է ունեցել աշխարհի 63 երկրներում։
Այս մասին տեղեկանում ենք Գյումրու «Պրոգրես» համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական կայքից, որտեղ տեղադրված է տեսանյութ այդ երթից։ Երթը հսկում են գյումրեցի ոստիկանները։
Նշենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ օտարազգի ուսանողները սկսել են ուսանել Գյումրիում։
Նրանց կարելի է հանդիպել ոչ միայն այս քաղաքի փողոցներում, սրճարաններում, տրանսպորտում, այլ բուժհաստատություններում, քանի որ նրանց մեծ մասը Գյումրու «Պրոգրես» համալսարանում սովորում է բուժական գործ ու պրակտիկան անցկացնում հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում։
Կարդացեք նաև
«Պրոգրես» համալսարանի հիմնադիր Ռաֆիկ Խաչատրյանի տեղեկացմամբ, շուրջ 200 ուսանողներ կան սովորող աշխարհի 12 երկրներից՝ Հնդկաստանից, Չինաստանից, Ինդոնեզիայից, Շրի Լանկայից, աֆրիկյան տարբեր պետություններից, Իտալիայից ու Ռուսաստանի Դաշնությունից։ Նրանց թիվը, ըստ Ռաֆիկ Խաչատրյանի, գնալով ավելանում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Հայաստանի հանրային ռադիոյի