Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բելգիայում հունվարի 23-24-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Առաջնորդության ֆորումին:
Միջոցառմանը մասնակցել է ENNHRI անդամ երկրներից շուրջ 30 ներկայացուցիչ: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների համար կազմակերպված Առաջնորդության ֆորումին հիմնական ելույթով հանդես է եկել Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ