Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ զարմանա, եթե իրենց պատկերացրած Հայաստանի պատմությունը սկսեն 2018թ․-ի իշխանազավթումից»․ ՀՅԴ-ական պատգամավոր

Հունվար 24,2024 18:15

Շիրակի մարզից ընտրված ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Մելքոնյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին հնչեցրած հայտարարությանն, ասաց․ «Այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է, բացարձակ չես զարմանում, եթե Հայոց պատմությունը ցանկանում են փոխարինել Հայաստանի պատմությամբ ու դնում են քննարկման, ուրեմն ոչնչից չպիտի զարմանաս։

Չեմ զարմանա, եթե իրենց պատկերացրած Հայաստանի պատմության դասագիրքը սկսեն 2018 թվականի իշխանազավթումից հետո որպես պատմություն դասավանդել մեր դպրոցներում։

Իսկ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել և կասկածի տակ դնել Անկախության հռչակագրում տեղ գտած կետերը, որոնք վերաբերվում են Արցախին, Հայոց ցեղասպանությանը, Հայ առաքելական եկեղեցուն,ինչպես նաև մեր պետական խորհրդանիշները փոխելու մասին բարձրաձայնելը, դա թշնամական երկրների թիվ մեկ նպատակն է, և այս իշխանությունը եթե գնա այդ քայլին, ավելի ակնառու կդառնա, որ սպասարկում է  թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, այլ ոչ թե մեր ազգային ու պետական շահը։

2018 թվականից այս կողմ տեսնում ենք, որ իշխանության նպատակը հայ ազգային ամեն ինչը վերացնելն է՝ թե՛ եկեղեցու դեմ պայքար սկսեցին, թե՛ հաղթանակած բանակի դեմ, ավանդական ընտանիքի, մշակույթի, ազգային կրթության։

Եթե մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, լուռ ամեն ինչին հետևենք, նրանց ամեն ինչ հաջողվելու է, էլ ավելի վատ բաներ են փորձելու իրականացնել, բայց վստահ եմ՝ այս անգամ մեր ժողովուրդը վճռական «Ո՛չ» կասի․ տեր կկանգնի իր անկախությանը, պետականությանը, ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախի տարածքային ամբողջականությանը, արցախահայերի իրավունքների վերականգմանը։

Չեմ կարծում պետական մակարդակով այս իշխանությանը հաջողվի Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանությունը մոռանալու, ցեղասպանության ճանաչումը դատապարտելու և արդար հատուցումը մեր պայքարից դուրս հանելու պահանջը կատարել, այդ հարցը փակուղի տանել, բայց Աստված մի արասցե, եթե նման բան փորձեն էլ անել, Հայ Դատի գրասենյակների և մեր հայրենանվեր քաղաքացիների միջոցով այն միշտ բարձրաձայնվելու է, և մեր արդար և վճռական պայքարը շարունակվելու է մինչև վերջնական հասնենք մեր նպատակին՝Ազատ,Անկախ և Միացյալ Հայաստանի կերտմանը»,- ասաց Մհեր Մելքոնյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031