Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
❌Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
❌Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Մ2-ից դեպի Ջերմուկ տանող և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Հարթաշեն, Սալուտ-Զորաշեն ավտոճանապարհները։
Կարդացեք նաև
Տավուշի մարզի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան – «Զանգեր» կոչվող հատվածը, Ստեփանավանի տարածաշրջանի, Վանաձոր-Դիլիջան, Նոյեմբերյան-Իջևան, Սյունիք գյուղից դեպի Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:
Լոռու մարզի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Ալափարս-Չարենցավան ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում, Արագածի և Ամասիայի տարածաշրջաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ-ին բուք է, իսկ Շիրակի մարզի Հոռոմ-Հայրենյաց ավտոճանապարհին՝ գետնաբուք։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն