Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ցավալի է: Թուրքիան բաց է թողնում պատմական հնարավորությունը»․ Կոնստանտին Կոսաչով

Հունվար 24,2024 17:07

Ermenihaber. «Թուրքիան բաց է թողնում պատմական հնարավորությունը՝ գործելու ի շահ ողջ մարդկության, այլ ոչ թե առանձին դաշինքի, ինչը ցավալի է»։

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով՝ Թուրքիայի խորհրդարանում հունվարի 23-ին քվեարկության դրված Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության վերաբերյալ օրենքի նախագծի արդյունքները:

Քվեարկության արդյունքում 346 պատգամավորներից 287-ի կողմ, 55-ի դեմ և 4-ի ձեռնպահ ձայնով այն ընդունվել էր (վավերացվել):

«Մնում է ափսոսանք հայտնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի վերջնական որոշման համար։ Թուրքիայի բաց է թողել պատմական հնարավորությունը՝ գործելու ի շահ ողջ մարդկության,այլ ոչ թե միայն ի շահ մեկ դաշինքի»,- տելեգրամյան ալիքում գրել է ռուս սենատորը։

Վերջինս, մեկնաբանելով, թե արդյոք այս որոշումը վերջնական է, թե ոչ, նա ընդգծել է․ «Ամենայն հավանականությամբ, այո, քանի որ Թուրքիայի համար Շվեդիայի՝ դաշինքին միանալու թույլտվությունը ոչ թե արտաքին, այլ ներքաղաքական հարց էր»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար հայտ էր ներկայացրել 2022 թվականին։ Պաշտոնական Անկարան Շվեդիայի հայտը վավերացնելու դիմաց պաշտոնական Ստոկհոլմից պահանջում էր շուրջ հարյուր քուրդ ակտիվիստների արտահանձնում, ինչպես նաև ավելի կոշտ դիրքորոշում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և վերջինիս աջակիցների հանդեպ։

Շվեդիան մի շարք աննախադեպ որոշումներ էր կայացրել՝ բավարարելու Անկարայի պահանջները, մասնավորապես վերացրել էր Թուրքիա զենքի արտահանման էմբարգոն, Անկարային էր արտահանձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոսներից մեկին, փոխել էր ահաբեկչության մասին օրենսդրությունը։

Ի սկզբանե ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ համատեղ հայտ էին ներկայացրել Ֆինլանդիան և Շվեդիան, սակայն Թուրքիան բավարարել էր միայն Ֆինլանդիայի հայտը՝ Ստոկհոլմի առաջ դնելով մի շարք պահանջներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031