Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսհաստատություններում. Ստալ Սարդարյան

Հունվար 24,2024 16:15

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կրթության շարունակականության ապահովման խնդիրներին այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում անդրադարձել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը:

Ստալ Սարդարյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների կրթության շարունակականության ապահովման ուղղությամբ իրականացված քայլերը.

«Այս պահի դրությամբ շուրջ 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատություններում. նրանց սոցիալականացման և լավ միջավայր ստեղծելու համար փորձեցինք բաշխվածությունն ապահովել հնարավորինս համաչափ՝ բոլոր մարզերում և Երևանում:

Շատ արագ փորձեցինք վերհանել սովորողների հնարավոր խնդիրները. ՏՄԱԿ-ների միջոցով իրականացվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաշվառում, և այդ ուղղությամբ նույնպես ցուցաբերել ենք աջակցություն:

Բացի այդ՝ շատ կարևոր էր մասնագիտական կողմնորոշման առումով հասկանալ հատկապես ավարտական դասարաններում սովորողների կարիքները և հետագայում փորձել նաև լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով ապահովել այն բացը, որն ունեցել են երեխաները»:

✅2021 թվականից գործում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և նրանց հանրակրթության մեջ ներգրավելու կարգը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031