Այսօր «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենսդրական նախաձեռնության շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նախագծի հիմնական դրույթները ներկայացնելուց հետո առաջարկեց մի փոքր ինտերակտիվ դարձնել լսումները. «Ունենք տեխնիկական հնարավորություն, առաջարկում եմ դիտել կարճ տեսանյութ՝ այս ոլորտի հետ կապված, որը մեր գերմանացի գործընկերներն են պատրաստել, դիտենք տեսանյութը եւ անցնենք մեր օրակարգին»:
Նիստերի դահլիճում միացվեց տեսանյութը, որն այն մասին է, թե ինչպես է շրջակայքում ամեն ինչ փուլ գալիս՝ թերթերը թափվում են, մեքենաների դռները պոկվում, շենքերը փուլ են գալիս, զարդերը՝ պոկվում ու թափվում, վերջում մնում են ավերակներ:
Կարդացեք նաև
Ուշագրավ էր, որ տեսանյութում կանգնած էին մերկ մարդիկ՝ սեռական օրգանները պահած ու գերմաներեն եզրակացություն. «Ի՞նչ կլիներ կյանքը առանց արհեստագործության»:
Սիսակ Գաբրիելյանը արձագանքեց. «Մի քիչ ապոկալիպտիկ ստացվեց, բայց իրականում տեսանյութը կարճ ուզում էր ասեր, թե ինչ կլիներ մեր կյանքը՝ առանց այս ոլորտի: Ինչքան էլ ապոկալիպտիկ է, բայց իսկապես, առանց այս ոլորտի անհնար է պատկերացնել մերօրյա կյանքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ