Հեռահաղորդակցային ՄՏՍ ընկերությունը (MOEX: MTSS) հայտարարել է իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան»-ի (Viva-MTS) բաժնետոմսերի 100%-ը վաճառելու գործարքի ավարտի մասին: Նոր սեփականատերը կիպրական «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» (Fedilco Group Limited) ընկերությունն է:
«Գործարքը ներառել է նաև «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն՝ հայկական շուկայում ֆինանսական ծառայություններ մատուցող վճարային համակարգը՝ «ՄՏՍ Հայաստան»-ի 100%-ով դուստր ընկերությունը:
Ընկերությունը Հայաստանի կարգավորող մարմիններից ստացել է անհրաժեշտ բոլոր կորպորատիվ հաստատումները և թույլտվությունները»,- նշված է ՄՏՍ ընկերության կայքում: