«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է.
🔷Վերջին 2 օրվա ընթացքում մայրաքաղաքում տեղացած ձյան հետեւանքով բոլոր վարչական շրջաններում թաց ձյան շերտով պայմանավորված՝ կենսունակության ավարտին մոտ եւ գերհասուն ծառերը ձնատապալ են եղել։
🔷«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն անմիջապես արձագանքել է։ Հրատապ միջոցներ են ձեռնարկվել՝ հետեւանքները վերացնելու ուղղությամբ։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է.
Կարդացեք նաև
Հունվարի 24-ին, ժամը 08։46-ին Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ ծառը շրջվել է կայանած «Toyota» (վարորդ՝ Ե․ Բ․), «Mitsubishi» (վարորդ՝ Գ․ Մ․) և «VAZ» (վարորդ՝ Ս․ Հ․) մակնիշների ավտոմեքենաների վրա։ Վնասվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայի տանիքը և դիմապակին, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ծածկը և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի թափքը։
Փրկարարները ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից։