«Մենք դեռ ավելի վատ վիճակում ենք հայտնվելու, որովհետեւ լրտեսախումբն ամբողջությամբ զավթել է իշխանությունը՝ խաբեությամբ, ստով, դրսի ուժերի հովանավորությամբ: Մենք այդ ամենն արդեն գիտենք… Մինչեւ 2020թ պատերազմն էր սա ինձ համար թեորեմի կարգավիճակում, այո, ապացուցման կարիք ուներ, բայց պատերազմից հետո այս ամենն արդեն աքսիոմա է»,- «Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի անկառավարելի մթնոլորտ ձեւավորվի։ Այդպես Արցախը կարողացան հանձնել՝ խաբեությամբ, ստով, կեղծիքով, պարտվածի սիմվոլներով եւ պարտված առաջնորդով, սրանք պարտության տանողներ են, իսկ մեր համայնքը դեռեւս տրամադրված չէ դեպի հաղթություն:
Նայեք, թե այն դառը շրջանում՝ կոտորածից հետո ովքեր էին մեր պատմությունը գրողները, կերտողները՝ Արամ Մանուկյանը, Նժդեհը, մյուսները… Այդ հզորներն էին, իսկ հիմա ովքե՞ր են՝ ախուրյանցի Անոները, նիկոլիստները…Նրանց գրած պատմությունը ոչնչացման պատմություն է, անլուրջ պատմություն է, մշակութային հզոր արժեքները ջնջելու պատմություն է: Սրանք են, որ մտածված կերպով Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն են դարձնում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ