«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է. «Հունվարի 24-ին՝ ժամը 13։50-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Գորիս-Սիսիան, Տաթև-Աղվանի և Տաթև-Լծեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սարավան-«Զանգեր» հատվածում սաստիկ ձյուն և բուք է։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության տեխնիկան աշխատում է նշված հատվածում։
Կոչ ենք անում վարորդներին ձեռնպահ մնալ նշված ուղղություններով երթևեկելուց»։
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը հայտնում է. «Մարզի ավտոմոբիլային ճանապարհներին ուժեղ քամին և բուքը շարունակվում է։ Փակ ճանապարհներ չկան, սակայն ուժեղ բքի պատճառով որոշ հատվածներ դժվարանցանելի են։
Կարդացեք նաև
Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և մշակման աշխատանքներ։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով»։