Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քանի ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահի դիմաց ձին և քուռակը անօգնական վիճակում են հայտնվել:
Քուռակի հետևի ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել:
Ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր, սակայն քուռակը գտնվում է շատ վատ վիճակում:
Ինչպես հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված ձիու տիրոջը գտել են, 2 ժամ անց ՆԳՆ փրկարար ծառայության օգնությամբ կենդանուն հնարավոր է եղել տեղափոխել դեպքի վայրից։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի