Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը ընդգծել է Հայաստանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշման կարևորությունը՝ հայ-բելգիական երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա է երկու երկրների համագործակցության մեծ ներուժ և պետք է համատեղ ջանքեր գործադրել դրա բացահայտման և իրացման համար:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը Բելգիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությունն ու հիմնական սկզբունքները:
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Այս համատեքստում փոխվարչապետը ընդգծել է է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն