Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գաղտնալսելու դեմ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան. «Ժողովուրդ»

Հունվար 24,2024 11:40

Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գաղտնալսելու դեմ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան։ ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել այդ փաստաթուղթը։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակառուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել և դատարան է ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործը:

Բողոքի իրավական հիմքերը և հիմնավորումները.

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը կայացնելիս թույլ են տվել դատական սխալ, քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հիմք է կայացված դատական ակտերը բեկանելու համար:

Վերաքննիչ դատարանը նշված օրենքները կիրառելով փորձել է, Արման Հարությունյանին դարձնել «պաշտոնատար անձ», որպեսզի հիմնավորի վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի սուբյեկտ լինելու և ծանր հանցագործություն կատարելու մեջ փաստացի կասկածվելու հանգամանքը:

Արման Նվերի Հարությունյանը չէր հանդիսանում պաշտոնատար անձ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված (կաշառք ստանալու) հացագործության սուբյեկտ և հետևապես նա չէր կարող կասկածվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ:

Ձեռնարկված միջոցառումների արդունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվությունը»:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՝ 48/10.06.2021, 2023թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքը բավարար չէ, օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու միջնորդությունները բավարարելու համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031