Լրահոս
Օրվա լրահոսը

Նման քայլերով ամեն ինչ արվում է՝ լռեցնելու անկախ մամուլը․ «Ժողովուրդ»

Հունվար 24,2024 10:58

«Ժողովուրդ» օրաթերթը համեմատական է անցկացրել՝ վերջին տարիներին ինչպես է փոփոխվել լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ կամ մասնակցությամբ դատական գործերի քանակը։
2023 թ.-ին Հայաստանում ընդդեմ լրատվամիջոցի եւ լրագրողների դատական գործերը կազմել են 36-ը՝ 2022 թվականի համեմատ աճելով 4 դատական գործով։ Վերջին մի քանի տարիներին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որը վերաբերում է վիրավորանքին եւ զրպարտությանը, կայուն ակտիվությամբ կիրառվում է լրագրողների դեմ հայցեր ներկայացնելու համար։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախորդ՝ 2013 եւ 2014 թվականների նմանատիպ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով գործերի քանակը գրեթե 3 անգամ ավելացել է։

Բանն այն է, որ ներկայիս իշխանությունները, որոնց հիմնական կորիզը լրատվական դաշտի նախկին ներկայացուցիչներ են, սեփական գործընկերների դեմ դավեր են նյութում, նրանց դեմ հայցեր ներկայացնում։ Հենց նախկին լրագրողները երկրի ղեկավարի հետ միասին փորձում են փոփոխություններ իրականացնել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում, որը նրանց թույլ կտա սահմանափակել տեղեկատվություն տրամադրելու ինֆորմացիաների տեսակները։ Այսինքն՝ օրենքի նախագծի ընդունման դեպքում կառույցները կարող են տալ այն տեղեկատվությունը, որն ուզում են, իսկ որը նպատակահարմար չեն գտնի, չեն տրամադրի։ Նման քայլերով ամեն ինչ արվում է՝ լռեցնելու անկախ մամուլին, եւ ճնշելով փորձ է արվում սահմանափակել նրանց աշխատանքը գաղտնիության պայմաններում: Հանրային հաշվետվողականությունը նվազում է»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031