Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ընտրովի արդարադատություն կա. ԱԺ նախագահը թքում է, ՔՊ քարտուղարը՝ սպառնում, իսկ իրավապահները նրանց պաշտպանում են. Իոաննիսյան․ «Ժողովուրդ»

Հունվար 24,2024 10:37

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ 2023թ.-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած՝ քաղաքացու վրա թքելու աղմկահարույց միջադեպի մասով, ինչպես նաեւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ նախորդ տարի ապրիլի 4-ին ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած սպառնալիքների մասով, սակայն իրավապահ մարմինները երկու դեպքով էլ քայլ չեն ձեռնարկել, ու քրեական հետապնդում չի հարուցվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

«Թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ Արթուր Հովհաննիսյանը կատարել են քրեական օրենսգրքով արգելված արարք եւ պետք է քրեական հետապնդման ենթարկվեն, բայց արդարադատության մարմինները՝ ի դեմս ՔԿ-ի, Դատախազության եւ դատարանների, խախտելով օրենքը, ապօրինի պաշտպանության տակ են վերցրել Արթուր Հովհաննիսյանին եւ Ալեն Սիմոնյանին: Այս ամենին կգումարեմ նաեւ Տիգրան Ավինյանի՝ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ նա գնաց Պոլիտեխնիկական համալսարան. այս մասով էլ ենք հաղորդում ներկայացրել, եւ կրկին քրեական հետապնդում չհարուցվեց: Այս դեպքերը գալիս են ցույց տալու, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն կա», – ասաց Իոաննիսյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031