Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը թեւակոխել է վճռորոշ փուլ։
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մասնակցում են բոլոր ուժեղագույնները, բացառությամբ Հովհաննես Բաչկովի, որը վիրահատությունից հետո վերականգնվում է, Նարեկ Մանասյանի եւ Արթուր Գարբոյանի, որոնք առողջական թեթեւ խնդիրներ ունեն։ Սակայն մարզիչը հույս ունի, որ նրանք խնդիրները արագ կհաղթահարեն եւ կմասնակցեն առաջնության ավարտին կազմակերպվելիք ուսումնամարզական երկու հավաքներին եւ փետրվարին Իտալիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին։
«Երկու ուսումնամարզական հավաք ենք պլանավորել Ծաղկաձորում եւ Երեւանում։ Երկրորդին մեզ կմիանան օլիմպիական քաշային կարգերում հանդես եկող իրանցի բռնցքամարտիկները»,-ասաց պարոն Աղամալյանը։
Մասնագետը նշեց, որ թե Իտալիայի եւ թե Թաիլանդի վարկանիշային մրցումներին մասնակցելու են ուղեգիր նվաճելու հույսով։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ