Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնության բռնապետությունը չի կարողանա վերահսկել փոքրամասնության կամքը

Հունվար 24,2024 13:00

Հայաստանի դեպքում մեր ժողովրդավարությունը կաթվածահար է

  • Ոմանք կարող են ասել, որ ես խեղաթյուրում եմ իմ սեփական սկզբունքները, շեղվում դրանցից, առաջարկելով որոշակի սահմանափակումներ եւ կաշկանդումներ ժողովրդավարության կիրառման նկատմամբ, հակասելով ինքս ինձ, որ հաճախ հայտարարում եմ, թե ամուր ժողովրդավարության ջատագով եւ կողմնակից եմ, միշտ պնդում եմ, որ ոչ ոք չպետք է կաշկանդված զգա իր մտքում ինքնաբուխ արտահայտելու հարցում, որ ոմանք այս հոդվածը համարելու են չափազանց անտրամաբանական, անիրատեսական եւ հակաժողովրդավարական։

Այդուհանդերձ, մեխանիզմներ կառաջարկեմ, չեմ պնդում, որ իմ գաղափարները կատարյալ են եւ պարունակում են գործնականության եւ իրագործելիության բացարձակ մակարդակ: Եթե որեւէ մեկն ավելի լավ գաղափար ունի, թող ներկայացնի քննարկելու իր հիմնական սեփական գաղափարները- փորձի զարգացնել եւ կատարելագործել իմ առաջարկները, նունիսկ եթե թեկուզ հիմնված չէ իմ գաղափարների ոգու վրա: Բայց ինչ-որ բան պետք է անել։

Մեր ժողովրդավարությունը ոչ միայն հիվանդ է, ընդունում եմ, որ ժողովրդավարությունն ունի իր հոսքերը եւ կատարյալ չէ: Ես այն դպրոցի հետեւորդներից եմ, որը պնդում է, որ ժողովրդավարությունը միակ եւ բացառիկ, բայց նվազագույն վատ լուծումն է, եւ ցանկացած այլընտրանք, քան ժողովրդավարությունը, աղետալի է:

Բայց Հայաստանի Հանրապետության դեպքում մեր ժողովրդավարությունը կաթվածահար է, անգործունակ, դեմոկրատական համակարգն ակնհայտորեն անարդյունավետ է, ապարդյուն, հաշմանդամ, մեր ժողովրդավարությունը փրկելու միակ ճանապարհը դրա իրականացման ճանապարհին որոշակի սահմանափակումներ դնելն է, պաշտպանել այն չարաշահումից նրանց կողմից, ում վստահված է այն կիրառելու սուրբ առաքելությունը, շատ զգայուն, նուրբ առաջնային դիրքերում:

Արդեն 6 տարի հետեւում եմ Հայաստանի երկու Ազգային ժողովների կուրսին (Հայաստանի խորհրդարան): Հանգել եմ այն եզրակացության, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը պատասխանատու լուրջ մոտեցում չի ցուցաբերում, չի օգտվում նրա ընծայած «սանձարձակ» ազատությունից, չարաշահելով այդ հնարավորությունը, հետեւաբար ժամանակն է լուրջ սահմանափակումներ մտցնել Ազգային ժողովի անդամների ընթացքին, որպեսզի այս ազգային ինստիտուտն իր նպատակին ծառայի։

Տարիներ շարունակ անարդյունավետ, անիմաստ վեճեր եմ դիտել խորհրդարանի ներսում, այնտեղ լուրջ աշխատանք չեմ տեսնում, միայն մեղադրանքների փոխանակում, անդամները կարծես մոռանում են, որ մենք, հայաստանցի քաղաքացիներս իրենց նշանակել ենք այնտեղ, լուրջ օրենսդրական գործունեություն ծավալելու համար, փոխարենը ականատես ենք լինում միայն վեճերով ժամանակի կորստի:

Սադրիչ հիասթափեցնողն այն է, որ հակառակորդ դաշինքներն աղետների մեջ մեղադրում են իշխող կուսակցությանն ու իշխանությանը, իսկ իշխող կուսակցությունն արձագանքում է՝ չպաշտպանվելով մեղադրանքից, այլ հիշեցնելով եւ նշելով ընդդիմության սխալները, երբ նա ղեկավարում էր երկիրը, ապա իշխող կուսակցության անդամները մեզ հիշեցնում են նախկին կառավարիչների այդ սխալները, եւ մենք հայտնվում ենք դատարկ, կատաղի վեճերի անվերջանալի շրջանակում, որը երբեմն ներառում է բռնի, ամոթալի տեսարաններ, հանրապետությանն ու ազգին խայտառակող։

Մոտ վեց տարի է՝ չենք կարողանում հարթել այս բանավեճը, հավը ձու է ծնել, թե՞ հակառակը։

Խորհրդարանի անդամները կարծես թե անտեսում են այն փաստը, որ Ազգային ժողովում իրենք ժողովրդի եւ ազգի ներկայացուցիչներն են, այլ ոչ թե քաղաքական կուսակցությունների քարոզիչներ, որոնք կուսակցական քարոզչություն են իրականացնում խորհրդարանի նիստերի ժամանակ, մինչդեռ նման քարոզարշավի տեղը պետք չէ լինի նիստերի ժամանակ Ազգային ժողովի դահլիճում։ Ավելին, ենթադրվում է, որ Ազգային ժողովը պետք է լինի բարձրագույն իշխանությունը, որը հետեւում է կառավարության գործունեությանն ու ընթացքին, բայց կարծես թե հակառակն է ընթանում։

Պարզ նմուշ օրինակ: Մի օր ընդդիմադիրները քննադատում էին վարչապետ պարոն Փաշինյանին, հետո միջամտեց խորհրդարանի նախագահ պարոն Սիմոնյանը՝ պաշտպանելու վարչապետին, եւ հանկարծ Փաշինյանը դիմեց Սիմոնյանին. «Հըլե մի րոպե» եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Փաշինյանը, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իսկական ղեկավարն է, մյուս կուսակցական անդամ Սիմոնյանին հրահանգում է հետեւել իր թելադրություններին:

Ուստի տպավորություն ստեղծվեց, որ ԱԺ դաշինքների մոտեցումը ոչ թե ազգային ուղենիշ է, այլ՝ ավելի շուտ կուսակցական:

Ընդամենը մեկ զայրացնող օրինակ էլ. օրեր առաջ, ընդդիմադիր, պատգամավոր պարոն Լեւոն Քոչարյանը հարձակողական կոշտ ոճով քաղաքական հարց ուղղեց պարոն Փաշինյանին, անմիջապես Սիմոնյանն արձագանքեց այնպես, որ ակնհայտորեն նկատեցինք, որ խոսքին անձնական բնույթ էին տալիս: Բայց ցավալին այն է, որ Սիմոնյանը եւ Փաշինյանը մի քանի րոպե ծախսեցին Քոչարյանի հետ անձնական մակարդակով ագրեսիվ տրամադրվելու մանեւրներ փոխանակելու համար, բայց հիմնական խնդիրն այն է, որ այսպես էլ քաղաքական հարցին պատասխան չտրվեց, ոչ ոք գիտակից չէին թվում, թե իրենք պարտավոր են ճանաչել հարցին պատասխանելու պարտականությունն ու պատասխանատվությունը:

Քանի՞ ժամ է վատնվել վերջին տարիների ընթացքում, որտեղ մենք պետք է գործ ունենայինք էգոների եւ ունայնությունների, հոգնակի ձեւով չանդրադառնալու փաստարկների հետ, «դու», թե «դուք», արդյոք մենք՝ քաղաքացիներս պարտավոր ենք դրա գինը վճարել միայն այն պատճառով, որ «Որոշ մարդիկ զգայուն են, որ իրենց դուք չեն ասում, եւ պահանջում են իրենց հետ վարվել ըստ հեղինակության»:

Ժամանակն է շատ կտրուկ եւ կոշտ միջոցներ ձեռնարկել, պաշտպանելու մեր ժողովրդավարական համակարգը այս կերպ կոփվելուց.

  • Ընտրված ազգային ժողովների վավերականության ժամկետը պետք է կրճատվի մինչեւ մեկ, ոչ թե չորս տարի, մենք չենք կարող հանդուրժել 4 տարվա անարդյունավետ թիմերին:
  • Խորհրդարանական շրջանից 6 ամիս հետո ժողովուրդը պետք է արագ հանրաքվե անցկացնի, հարցնելու համար, գո՞հ են խորհրդարանի եւ կառավարության արդյունավետությունից, եթե քաղաքացիների 51%-ը դեմ քվեարկի, եւ խորհրդարանը, եւ կառավարությունը պետք է համարել որակազրկված եւ պաշտոնաթող:
  • Բացի այդ, այս հանրաքվեում պետք է հարց տրվի, արդյո՞ք իշխանությունը միտումնավոր կերպով դրժած է իր խոստումները, եթե քաղաքացիների 70%-ը այո քվեարկի, անկախ չեզոք հանձնաժողովը պետք է հետաքննի այս հայտարարությունը, եւ եթե համարի իսկապես միտումնավոր է դրժում այս խոստումը չկատարելը, իշխող մեծամասնությունը եւ/կամ մյուս դաշինքները պետք է զրկվեն հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց, մեկ շրջան զրկում։
  • Հիշեք, Երեւանի քաղաքապետարանի ընտրությունների վերջին սկանդալը, թե ինչպես է 9%-ով ընտրված թեկնածուն դարձել մայրաքաղաքի նախագահ, եւ թե ինչպես է այդ թեկնածուին ընդդիմադիր հայտարարած մի կուսակցություն վճռորոշ ներդրում կատարել, հնարավորություն տալով նրան հասնել նախագահության։ Հիշո՞ւմ եք, որ այդ խմբի մի կուսակցական հանրությանն ասել է, որ իրենք միտումնավոր են այդպես վարվել, եւ նրանք արտաքսեցին հենց այդ անդամին, որն իրենց այդ ձայները ապահովել էր: Գործնականում խեղաթյուրվել է ժողովրդի կամքը, հիմա սա իդեալական ժողովրդավարության կիրառո՞ւմ է, թե՞ տեխնիկական:
  • Խորհրդարանը 3 ամիսը մեկ պարտավոր է առնվազն 5 օրենսդրական առաջարկ ներկայացնել. դրանցից առնվազն երեքը վավերացնել լուրջ քննարկումներից հետո, եթե դա չանեն, ապա խորհրդարանը հայտարարվում է հրաժարական, անարդյունավետության պատճառով:
  • Ցանկացած ընտրություն, որը չի ապահովում ընտրողների 51 տոկոսի մասնակցությունը, համարվում է անվավեր:
  • Հետեւենք որոշ արեւմտյան ժողովրդավարությունների օրինակին, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մասնակցի ընտրություններին կամ՝ տուգանվի, որոշ արեւմտյան ժողովրդավարական երկրներում օրենքով ընտրություններին մասնակցելը քաղաքացիների պարտադիր պարտավորությունն է։
  • Պետք է օգտվենք ընտրական իրավունքի լիբանանյան փորձից, նման բարդ համակարգում լիբանանցիները գտան ստեղծագործ հրաշալի ճանապարհ, ապահովելու, որ մեծամասնության բռնապետությունը չի կարողանա վերահսկել փոքրամասնության կամքը, տոկոսային համեմատական հարաբերական ընտրական իդեալական ստեղծագործական օրենքի եւ մեկ մարդ մեկ ձայն կանոնի միջոցով:
  • Օգտվենք ամերիկյան ընտրական համակարգից, որտեղ քաղաքական կուսակցությունների թեկնածուները որոշվում են քվեարկությամբ, ոչ թե ի վերուստ պարտադրված:
  • Ազգային ժողովի նախագահը եւ առաջատար դաշինքները չպետք է լինեն խորհրդարանի առաջատար անդամներ կամ պատկանեն որեւէ կուսակցության, որը պատգամավորներ ունի այս դաշինքներում, խորհրդարանի նախագահը եւ նրա տեղակալները պետք է լինեն չեզոք, անկախ անդամներ, այլ ոչ թե խորհրդարանի կամ քաղաքական կուսակցությունների անդամներ:
  • Եթե խորհրդարանի նիստերի ընթացքում պատգամավորները վիճաբանություններ են հրահրում, անտեղի մեղադրանքներ հնչեցնում, պետք է տուգանվեն. կրկնության դեպքում, նրանք պետք է զրկվեն խորհրդարանում իրենց մանդատից, անհարգալից պահվածքի դեպքում պետք է պատժվեն:

Նման միջոցները չպետք է սահմանափակվեն միայն Ազգային ժողովի պատգամավորների պահվածքով խորհրդարանի դահլիճում եւ նիստերի ներսում, այլ նաեւ Ազգային ժողովի շենքում եւ դրսում, նրանք պետք է նկատի ունենան, որ ներկայացնում են հանրապետության դիմագիծը, եւ որպես այդպիսին, նրանք պետք է լինեն կրկնակի զգոն՝ չխեղաթյուրելու հանրապետության իմիջը, հետեւաբար, ցանկացած անընդունելի պահվածք թե խորհրդարանի ներսում, թե դրսում, պատգամավորը պետք է պատասխանատվության ենթարկվի, չեզոք խորհրդի կողմից, հնարավոր է՝ զրկվի մանդատից եւ որակազրկվի, տուգանվի, պատժվի:

Խորհրդարանի անդամները կարծես թե կարծում են, որ իրենք ազատ են իրենց պահելու, ինչպես կամենան, առանց հետեւանքների պարոն Սիմոնյանը բազմիցս կրկնեց այս միտքը. շատ մտահոգիչ է այս ոգին: Թվում է, թե խորհրդարանի անդամների մեծ մասը կարծում է, որ կարող է անել եւ վարվել այնպես, ինչպես ցանկանում է, առանց պատասխանատվության, եւ հաշվետվության: Մենք նման ենք մի ընկերության, որը սնանկացման եզրին է, քանի որ աշխատողները չեն անհանգստանում, նրանք 5 տարի կպահպանեն իրենց աշխատանքը, անկախ իրենց կատարողականից եւ արդունավետությունից: Ավելին, քանի որ պատգամավորները պետք է քաղաքացիների համար իդեալական մոդել ներկայացնեն՝ օտար բառերի օրինակ՝ «կոռեկտ», «հըլը»… բառերի չափից ավելի օգտագործումը պետք է ենթարկվի տուգանքի՝ պատգամավորները պետք է պարտադրվեն խոսել առնվազն 85 տոկոսով մաքուր հայերեն՝ ոչ թե 50/50 հարաբերակցությամբ՝ բացի այդ՝ ԱԺ յուրաքանչյուր թեկնածու հայերենին տիրապետելու համար պետք է պարտադիր հաճախի հատուկ Հայերեն լեզվի դասընթացների՝ թեստեր անցնի եւ նման թեստերի արդյունքում ցույց տա վավեր վկայական: Եթե նման վկայական ունեցող պատգամավորը վերադառնում է իր հին սովորություններին, ապա կրկնվող ձախողման դեպքում նա պետք է որակազրկվի եւ զրկվի մանդատից։ Լեզվի նման դասընթացների պետք է հաճախի ոչ միայն պատգամավորը, թեստեր հանձնելով ու ատեստավորվելով, նաեւ պատգամավորության յուրաքանչյուր թեկնածու՝ սա Հայաստանի Ազգային ժողովն է, թե՞ բազմազգ երկրի:

Ժամանակն է մեր ազգային հաստատությունները պաշտպանելու այն մարդկանցից, ովքեր կարծես խայտառակում են այս կառույցները եւ՝ հետեւաբար՝ ազգը:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
23.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Շատ լավ է, երբ բողոքելուց բացի նաեւ առաջարկներ կան: Ինչքան շատ լինեն առաջարկները, այնքան ստեղծագործ կամքը կհաղթի անգործ բողոքականին: Թույլ տվեք, ես էլ մի առաջարկով հանդես գամ: Թող հիմարություն թվա, հաճույքով ընդունում եմ ցանկացած տարակարծիքություն: Մարդու ձայնի քաշը որոշվում է նրանով, թե ինչքան հարկ է նա վճարում: Եթե մարդ իր հողում՝ իր համայնքում քիչ փող է աշխատում եւ, հետեւաբար, քիչ հարկ է մուծում, նա վատ քաղաքացի է եւ ձայնի իրավունքն էլ քիչ պետք է լինի: Բանակում ծառայելը պետք է բարձր վարձատրվի, որ հարկերն էլ բարձր լինեն, ամենաբարձր հարկերը պետք է վճարեն ուսուցիչներն ու բժիշկները զինվորականների հետ միասին եւ բոլոր այլ ռազմավարական մասնագիտության ծառայողները: Այսպիսով, գնում ենք ընտրատեղամաս, վերցնում ենք երկու փաստաթուղթ՝ անձնագիր եւ հարկային դեկլարացիան: Ձայների հաշվարկը՝ տեխնիկական հարց է:
    Հ.Գ. Բա էն միլիոնատերերը, որոնք թալանել ու միլիոններ են դիզել, սրանց ձայնը վճռորոշ կդառնա: Հա, բայց դրա մեղավորները ովքե՞ր են՝ արդար քրտինքով աշխատող ոչմիլիոնատերե՛րն են: Իրենք իրենց հողի տե՞րն են թե…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031