Արեւմտյան մամուլը, հղումներ անելով ռուսական զինվորականության եւ հատուկ ծառայությունների «անանուն» աղբյուրների վրա, սկսել է հաճախ հիշատակել Սուվալկիի միջանցքի խնդիրը եւ դրա հետ կապված սպառնալիքները։ «Սուվալկիի միջանցք» կոչվածը Բելառուսից դեպի ՌԴ Կալինինգրադի մարզ ամենակարճ ճանապարհն է, որը անցնում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Լեհաստանի եւ Լիտվայի սահմանով, Նեման գետի ափով։ Ռուսական ստրատեգիական մտածողության մեջ անհրաժեշտ է ձեռք բերել Սուվալկիի միջանցքը, որը ցամաքային ճանապարհով պետք է միավորի պատմական Ռուսիայի երկու հատվածները՝ Բելառուսը եւ Կալինինգրադի (մինչեւ 1946թ․՝ Քյոնիգսբերգ) մարզը։ Արեւմուտքում նման քննարկումները դիտարկվում են որպես ՆԱՏՕ-ի վրա հարձակման սպառնալիք, եւ հենց այդ պատճառով են այժմ առաջնահերթ միլիտարիզվում եւ առանձնապես ուժեղացվում Լեհաստանը եւ Լիտվան։
Միաժամանակ, բազմիցս է նկատվել, որ Հայաստանը Ռուսաստանի համար դարձել է քաղաքական տարբեր փորձարկումների համար հարմար պլատֆորմ, եւ չի բացառվում, Ռուսաստանի կողմից հաճախ հնչող «Զանգեզուրի միջանցքի» մասին պահանջները դիտարկվում է նաեւ Սուվալկիի միջանցքի քաղաքականությունը փորձարկելու նպատակը։ Ըստ ռուսական վերջին պնդումների, այս միջանցքը պետք անցնի Հայաստանի տարածքով, Հայաստանի եւ Իրանի սահմանով, Արաքս գետի ափով։
Բազմիցս է խոսվել Ռուսաստանի համար «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական կարեւորության մասին։ Բացի այն, որ այս միջանցքով Մոսկվան մտածում է ձեռք բերել Թուրքիայի տարածքով Արեւմուտքի պատժամիջոցները ի չիք դարձնելու եւս մի կանալ եւ Կասպից-Ադրբեջան-Թուրքիա կայուն ճանապարհ, ստրատեգիապես նա նաեւ ենթադրում է դրանով վերահսկել պան-Թուրանի երկու մասերն իրար միացնող ամենազգայուն հաղորդակցությունը, դրանով կառավարել Ույղուրստանից մինչեւ Էգեյան ու Ադրիատիկ ձգվող այդ նոր կազմավորումը։ Ձեռք բերելով Իրանի սահմանին միջանցքը, Ռուսաստանը նաեւ կկարողանա նորմավորել Իրանի մասնակցությունը կովկասյան տարածաշրջանում։
Սուվալկիի միջանցքի պատմությունը նոր երանգներ է մտցնում Մեղրիի միջանցքի հետ կապված ռուսական պահանջատիրության մեջ։ Փաստորեն, Ռուսաստանը սրանով նաեւ ուզում է փորձարկել աշխարհի, եւ առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ի, տոլերանտությունը «միջանցքային տրամաբանությամբ» ռեգիոնալ քարտեզների վերաձեւելու նկատմամբ։
Կարդացեք նաև
Կարելի է ասել, որ առայժմ բախտներս բերում է այն առումով, որ արեւմտյան երկրների ներգրավվեցին Մեղրիի միջանցքը չթույլատրելու քաղաքականության մեջ։ Այլապես երբ Պուտինը Նիկոլին համոզեր/խաբեր/երաշխիքներ տար/կաշառեր եւ պոկեր միջանցքը, Հայաստանում ներկա որեւէ քաղաքական ուժ չէր ընդդիմանա այդ ծրագրին, քանի որ եթե ընդդիմանար ապա Պուտինի աչքից կընկներ։
Աղասի Ենոքյան
Մինչ օրս մեր գլխին եկած բոլոր պատուհասները մեր«փորձագետների եւ քաղաքական մեկնաբանների» խորհուրդներով է իրականացվել…