Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով լրացուցիչ փորձաքննություն են պահանջում

Հունվար 23,2024 21:58

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ դատաավտոտեխնիկական կրկնակի փորձաքննություն իրականացնելու համար:

«Իրենք, ըստ իս՝ յուրովի մեկնաբանություններ են անում, գտնում են, որ նախաքննության ընթացքում նշանակված երեք փորձաքննությունները դեռեւս բավարար չեն»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Հայցվոր կողմի առարկությունները ներկայացնելու համար դատարանը ժամանակ է հատկացրել՝ մինչեւ փետրվարի 21-ը:

Այս գործն արդեն մեկ տարի է, ինչ դատարանում է, այժմ հիմնական դատալսումներն են ընթանում. բոլոր վկաները հարցաքննված են, վարույթի բոլոր ապացույցները հետազոտված են, պաշտպանության կողմի միջնորդությամբ փորձագետը հարցաքննված է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031