Ամփոփվեց «Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության և սոցիալիզացիայի խմբակ» փորձարարական ծրագիրը։
Այս առիթով ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում Առողջապահության նախարարությունը հրավիրել էր ծրագրի դասընթացավարներին, ինչպես նաև առավել ակտիվ մասնակիցներին, որոնց կյանքը լիովին փոխվել է խմբակ հաճախելու արդյունքում։
Ողջունելով մասնակիցներին՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը կարևորեց ծրագրի դերը հանրային առողջապահության բարելավման գործում։
Խմբակի փորձարարական փուլի համար 2023-ին ընտրվել են Երևանի 12 վարչական շրջանների 60 դպրոցներ։
Ծրագիրը կազմվել էր՝ հաշվի առնելով տարեցների ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Ֆիզիկական վարժանքների, առողջ սննդակարգի, ճիշտ շնչառության, տարածված հիվանդությունների կանխարգելման ու վարման մասին քննարկումները մեծահասակների հետ շարունակվել են շուրջ 2 ամիս: Արդյունքը գերազանց են գնահատում հենց իրենք՝ խմբակի ակտիվ մասնակից տարեցները։
Նախորդ տարվա հաջողված փորձի համար ծրագրի մասնակիցները ստացան պատվոգիր-շնորհակալագրեր։
Նշվեց, որ ավագ սերնդի կյանքի որակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունն այս տարվանից կշարունակվի առավել ընդգրկուն ծրագրով։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ