Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը

Հունվար 23,2024 19:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում՝ ի նպաստ հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը և վստահություն հայտնել, որ դրա արդյունքում երկու երկրների միջև փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի: Վարչապետն ընդգծել է Բելգիայի աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Էրիկ դե Մույնքը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերի շարունակական զարգացման նպատակով: Դեսպանը կարևորել է առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը, ինչպես նաև այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Բելգիայի սերտ համագործակցությունը նպաստում է նաև ՀՀ-Եվրոպական միություն փոխգործակցությանն ու դրա զարգացմանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031