Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆասթեքսը նպաստում է գիտական նորարարություններին Բահամուտ բլոկչեյնի PoSA կոնսենսուս ալգորիթմով

Հունվար 23,2024 18:26

Բահամուտ հիմնադրամի տեխնիկական խորհրդատու Արամ Ջիվանյանը և թիմակիցներ Կարեն Թերջանյանն ու Վլադիմիր Իգիթխանյանը մասնակցել են Մակաոյում տեղի ունեցած «Big Data and Privacy Computing (BDPC 2024)» խորագրով 2-րդ միջազգային կոնֆերանսին, որի ժամանակ ներկայացրել են Բահամուտ բլոկչեյնի նախընտրելի Proof of Stake and Activity (PoSA) կոնսենսուս ալգորիթմն ու դրա ընձեռած լայն հնարավորությունները: Նրանց ելույթն ընտրվել է միջոցառման լավագույն պրեզենտացիա:

PoSA-ն նորարարական կոնսենսուս ալգորիթմ է, որը պարգևատրում է վալիդատորներին՝ հիմնվելով նրանց կողմից ցանցում տեղակայված սմարթ պայմանագրերի օգտագործման վրա: Պարզ ասած՝ որքան շատ կիրառվեն պայմանագրերը, այնքան ավելի մեծ կլինի վալիդատորի՝ պարգևավճար ստանալու հնարավորությունը: Սա խթան է սմարթ պայմանագիր մշակողների համար՝ ստեղծելու բարձրորակ և շատ կիրառվող պայմանագրեր:

Եթե Bitcoin-ի նախընտրելի ալգորիթմ Proof of Work (PoW)-ի դեպքում կատարվում են բարդ մաթեմատիկական հաշվարկներ, իսկ Ethereum-ի կոնսենսուս մեխանիզմ Proof of Stake (PoS)-ի դեպքում մրցակցությունն ապահովում է ցանցի անդամների կողմից սառեցված գումարի չափը, ապա PoSA-ի պարագայում սառեցված գումարի հետ ﬔկտեղ հաշվարկվում է նաև ցանցում ցուցաբերված ակտիվությունը:

Այս մոտեցմամբ Ֆասթեքսը՝ որպես գիտական առաջընթացի առաջատար, ոչ միայն բարձրացնում է բլոկչեյնի տարածվածությունը, այլև մեծապես աջակցում և նպաստում է գիտական և տեխնոլոգիական նորարարություններին: Այսկերպ ընկերությունը նոր չափանիշներ է սահմանում բլոկչեյնի ոլորտում՝ հավատարիմ մնալով մշտական առաջընթացին և կատարելությանը:

Գրախոսվող աշխատանք ունենալը և այն գիտատեխնոլոգիական կոնֆերանսում ներկայացնելը մեծագույն ձեռքբերում է: Դա փաստում է, որ թեև տվյալ մոտեցումը նոր է, հիմնված է բազմաթիվ ուսումնասիրությունների վրա և արժանացել է ոլորտի մասնագետների բարձր գնահատանքին:

BDPC 2024-ի ժամանակ փորձագետները պատմել են նաև իրենց հաջողությունների մասին՝ հատուկ անդրադարձ կատարելով բլոկչեյն տեխնոլոգիայի առաջխաղացումներին՝ ընդգծելով բլոկչեյն նորարարության ոլորտում Բահամուտի ունեցած էական ներդրումը: Ֆասթեքսը մտադիր է շարունակել իր նպաստավոր գործունեությունը PoSA կոնսենսուս ալգորիթմով՝ խթանելով գիտության զարգացմանը:

ՖԱՍԹԵՔՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031