Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին․«Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով` չի գործում»

Հունվար 23,2024 17:52

«Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով` չի գործում։ Ինչի մասին է խոսքը, երբ երեք կողմերից երկուսը մի շարք կետերով խախտել են եռակողմ հայտարարությունը»,-այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ վերջին շրջանում դիտարկումներ են հնչում, որ Ադրբեջանն ու ՌԴ-ն չեն կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունները, ինչո՞ւ է Հայաստանը շարունակում հավատարիմ մնալ հայտարարությանը, եւ ինչո՞ւ հետ չի կանչում ստորագրությունը։

Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել ու այսօր էլ հավատարիմ է հայտարարության այն հատվածին, որը ստանձնել է․ «Մյուս երկու կողմերն այդպես չեն վարվել, ապացույցներն առավել քան տեսանելի են առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի մասով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031