Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաճա՞խ են Արարատ Միրզոյանին հակադարձում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով

Հունվար 23,2024 17:40

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղվեց այն մասին, որ Արցախում էթնիկ զտման օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»։

Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել էր․ «Ինձ մնում է միայն խորհրդի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ընդամենը մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետն իր հայտարարության մեջ հերքեց բոլոր այս մեղադրանքները՝ հրապարակավ ընդունելով, որ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկա ուղղակի սպառնալիք, և որ նրանց նկատմամբ զանգվածային ոճրագործությունների մասին պնդումները ճշմարիտ չեն: Սա, հիշեցնեմ, Հայաստանի վարչապետի հայտարարությունն է, որ արել է մի երկու ժամ առաջ»:

Հարցին, որ այս հայտարարությունը Բաքուն շատ շահարկեց, ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը միմյանց ելույթներից տեղյա՞կ չեն, հաճա՞խ են իրեն հակադարձում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, Արարատ Միրզոյանը կարճ պատասխանեց․ «Երբեք»։

«Մանիպուլատիվ հայտարարություններ միշտ կարող են անել, հատկապես մեր ադրբեջանցի հարեւանները հմուտ են, ինչպես տեսնում եք, նաեւ հրապարակավ ձեռք բերված պայմանավորվածությունները մեկնաբանելու հարցումն։ Բայց ըստ էության այն, ինչ նկատի ունեք, ոչ»,- արձագանքեց Միրզոյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031