«Էսկալացիայի հավանականություն Հայաստան-Ադրբեջան սահմանին այս պահին էլ առկա է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այն հռետորաբանությունը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնելու մեր զգոնությունը։ Ավելին, նույն հարցազրույցում մենք լսեցինք անթաքույց տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Մենք տեսանք, թե ինչպես են Հայաստանի այս կամ այն քաղաքներն անվանվում ձեւախեղված ձեւով։ Մեծ հաշվով, ամբողջ Հայաստանի Հանրապետությունն անվանվում է «Արեւմտյան Ադրբեջան»։ Եվ, այո, էսկալացիայի հավանականություն միշտ էլ կա։ Արդյոք այդ հավանականությունը կմեծանա՞ տարբեր երկրներում տեղի ունենալիք ընտրությունների ընթացքում, կարծում եմ, որ ռացիոնալ կլինի այդպես մտածել, այո»,- ասաց նա։
Միրզոյանը հավելեց, որ մենք այսօր էլ տեսնում ենք միջազգային մեծ դերակատարների ու կառույցների կողմից մեծ հետաքրքրություն Հարավային Կովկասում խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ։ Եվ օրեցօր ավելի հստակ ու օբյեկտիվ դիրքորոշումներ ենք տեսնում եւ հստակ արտահայտվող ակնկալիք, որ կարգավորման գործընթացը պետք է շարունակվի միջազգային նորմերի նկատմամբ փոխադարձ հարգանքի շրջանակներում։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ