Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ կապ կա»․ Արարատ Միրզոյան

Հունվար 23,2024 16:40

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Հայաստանի վարչապետ եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի միջեւ ուղիղ կապի մասին հարցին։

«Իսկապես այդպիսի կապուղի կա, եւ ես պետք է ձեզ վստահեցնեմ, որ ոչ միայն երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի միջեւ, այդպիսի կապուղի կա արտաքին գործերի նախարարությունների միջեւ, մի շարք այլ գերատեսչությունների միջեւ։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ խմբագրական առաջարկների փոխանակումը կամ պայմանագրի շուրջ բովանդակային քննարկումներն ընթանում են արտաքին գործերի նախարարությունների ուղղությամբ։ Բայց նաեւ մյուս կապուղիներով տեղի են ունենում ոչ պաշտոնական շփումներ»,- ասաց նա։

Ըստ Միրզոյանի՝ դեկտեմբերի 7-ին եւ ՀՀ համար, եւ Ադրբեջանի համար շահավետ համաձայնություն կայացվեց, երբ Հայաստան վերադարձան 32 հայ գերիներ։ «Բայց, ցավոք, այս դրական միտումը չշարունակվեց, եւ ճիշտ հակառակը՝ եւ խաղաղության պայմանագրի տեքստի համատեքստում, եւ բարձր մակարդակով հանդիպումների վերականգնման համատեքստում, եւ նաեւ Ադրբեջանի նախագահի կողմից հարցազրույցի ֆոնին տեսնում ենք հետընթաց։ Ընդ որում, հետընթաց արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից։ Հույս ունենք, որ Ադրբեջանը շուտով կվերադառնա կառուցողական դաշտ, եւ մեզ կհաջողվի ավարտին հասցնել վաղուց սկսված այս խաղաղության գործընթացը»,- ասաց նա։

Միրզոյանն անդրադարձավ նաեւ հարցին՝ շփումները պետք է լինեն ուղի՞ղ, թե՞ միջնորդների միջոցով։ «Մեզ համար այս հարցը սկզբունքային չէ, սկզբունքային է բանակցությունների բովանդակությունը, այն սկզբունքները, որոնց շուրջ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան։ Բայց միջազգային ներգրավվածությունը մենք կարեւորում ենք, նաեւ այն պատճառով, որ խաղաղությունը, որը ենթադրաբար կկառուցվի կամ հուսով ենք կհաստատվի Հարավային Կովկասում, բխում է ոչ միայն երկու երկրների, այլ նաեւ տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային դերակատարների շահերից»,- նշեց նա։

Ըստ ԱԳ նախարարի՝ դեռ չկա պայմանավորվածություն երկու երկրների ղեկավարների եւ ԱԳ նախարարների նոր հանդիպման վերաբերյալ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե ուղիղ կապ կա էլ ինչ հանդիպումներ՝այդ կապով ալիեւը անհրաժեշտ «հանձնարարությունները» տալիս է «մենքն»էլ կատարում է։Հա՝ասեմ որ մեր բոլոր դժբախտությունները այդ «ուղիղ» կապի ստեղծումից հետո եկավ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031