ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին՝ ԱԺ հավատարմագրումից զրկելուն: Պատասխանելով այդ թեմայով հարցին՝ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն այսպես արձագանքեց. «Այդ միջադեպին մենք շատ լավ ծանոթ ենք: Դա արտացոլվել է մեր տարեկան զեկույցում, նաեւ պետք է հիշեցնենք, որ այդ առիթով լրագրողական 10 կազմակերպություններ հայտարարությամբ հանդես եկան եւ իրենց դիրքորոշումը հայտնեցին»:
Աշոտ Մելիքյանը նաեւ հավելեց. «Ես դժվարանում եմ մտաբերել, թե անցած 30 տարիների ընթացքում լրագրողին հավատարմագրումից զրկելու դեպք եղե՞լ է, թե ոչ, բայց որ այս իշխանությունների օրոք սա արդեն երկրորդ դեպքն է, եւ ամենեւին էլ արդարացված չէ, դա փաստ է: Մի դեպքն էլ այն է, որ Panorama.am-ի ֆոտոլրագրողին զրկեցին հավատարմագրումից, եւ դատարանը շատ արագ չեղարկեց այդ որոշումը, որովհետեւ օրենքով նախատեսված չէր: Ըստ երեւույթին հետո իշխող կուսակցությունը որոշեց լրացում կատարել եւ 2021-22թթ երկու փոփոխություն կատարեց Զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքում…
Այն, որ լրագրող-պատգամավոր, լրագրող-ԱԺ նախագահ հարաբերություններն այդքան կոնֆլիկտային են, խոսում է այն մասին, որ փորձ չի կատարվում եւ օրենսդրորեն, եւ գործող կարգերը վերանայելու եւ առողջացնելու ուղղությամբ, եւ դա կարող է շարունակվել, եթե կիրառվի այն մոտեցումը, որով պետական մարմինները հավատարմագրումը համարում են աշխատանքի թույլտվություն կամ լավություն լրատվամիջոցին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ