ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA)։
Համաժողովին մասնակցել են 61 երկրների գյուղատնտեսության նախարարներ և 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Մենք խորապես մտահոգված ենք Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զարգացող պարենային անվտանգության ճգնաժամով և խստորեն դատապարտում ենք պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց։ Ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք ստեղծել ավելի բարեկեցիկ ապագա՝ նախաձեռնելով փոփոխություններ, որոնք կարագացնեն տնտեսական աճը և խոր ազդեցություն կունենան սոցիալական բարեկեցության վրա ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակում», – համաժողովի ընթացքում նշել է Վահան Քերոբյանը։
Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների 16-րդ համաժողովը, որի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե:
Կարդացեք նաև
Այցի ընթացքում Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել նաև Իտալիայի, Բոտսվանայի և Բրազիլիայի նախարարների հետ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն