2023 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) արձանագրել է տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի 135 խախտում: Հարցին՝ արդյոք դիտավորություն կամ անփութություն է դա, կամ գուցե այդ 135 դեպքերը կապ են ունեցել ռազմական, պետական գաղտնիքի հետ, ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն այսպես արձագանքեց. «Իհարկե ոչ…Մենք շատ ուշադիր վերլուծում ենք այդ տվյալները, եւ եթե ԶԼՄ-ն կամ լրագրողը դիմել է մի պետական մարմնի ու հայցել է պետական կամ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ ու մերժվել, դա խախտում չենք համարում, որովհետեւ գաղտնիքն իսկապես ենթակա չէ տրամադրման:
Բայց այս 135 դեպքերը այն դեպքերն են, երբ խոսքը գնում է հանրային նշանակության բաց տեղեկությունների մասին: Եվ դրանք պետական մարմինների կողմից չեն տրամադրվել լրատվամիջոցներին»:
Աշոտ Մելիքյանի խոսքով, կամ եթե անգամ տրամադրվել են տեղեկություններ, դրանք թերի են եղել, լղոզված. «Տրված պատասխանները չեն համապատասխանել հարցերի էությանը, սրանք հենց այդ դեպքերն են»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ