ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում):
Հատկանշական է, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 2023 թվականին, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և արձանագրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք:
Առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումներն ըստ տարիների
Թմրամիջոցի տեսակը | 2021 թվական | 2022 թվական | 2023 թվական |
քանակը / կգ | քանակը / կգ | քանակը / կգ | |
Մարիխուանա | 0.86 | 10.6 | 13.00211 |
Մեթամֆետամին | 1.38 | 7.3 | 12.49 |
Հաշիշ | 0.33 | 0 | 2.21 |
Ֆենտանիլ | 0 | 0 | 80 հաբ |
Կոկաին | 2.74 | 0.078 | 1.223 |
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին