Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. Freenews-ը չի պատկանում ոչ ինձ, ոչ իմ կնոջը

Հունվար 23,2024 14:43

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Freenews-ը չի պատկանում ոչ ինձ, ոչ իմ կնոջը, դրա մասին տեղեկությունը բաց է և ցանկության դեպքում բոլորին հասանելի: Իսկ Հայաստանի Հանրապետությունում վաղուց արտոնյալներ չկան, և հենց այն փաստը, որ նախարարությունը մի շարք լրատվամիջոցների շարքում գործընթաց է իրականացրել նշված մեդիայի նկատմամբ՝ դրա վառ ապացույցն է: Բայց դե հասկանալի է, որ ավելի գրավիչ է Ալեն Սիմոնյանի անունից «կախվել», որ նախ՝ շատ մարդ կարդա, երկրորդը՝ իշխանությանը ներկայացնել՝ որպես հին բարքեր կրողի:

Սպասենք այլ նմանատիպ վերնագրերի և շահարկումների:

Օրինակ՝ «Հացի խանութը, որտեղից Ալեն Սիմոնյանը հաց է գնել, չի մուծում հարկերը», կամ «Ալեն Սիմոնյանի Ռուանդա այցից հետո ձյան առատ տեղումներ են սկսվել, կփակվի՞ արդյոք Լարսի անցակետը»:

Լավ եք, էլի… Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք:»
    Հերո՞ս…
    Անհաղթ հերոս Քաջն Նազար,
    Որ մին թքի՝ զարկի հազար:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031