Tert.am. Սոչիում Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) փառատոնի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով մահացել է 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը։
«Южная столица» թիմի նախկին անդամ Գևորգյանը կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Ամիրանը գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Շտապօգնություն կանչած մարդիկ բժիշկներին պատմել են, որ տղամարդն ուղղակի ընկել է երկու մետր բարձրությունից, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա վիրավորվել է ծեծկռտուքի ժամանակ։
Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի ծանր կոնտուզիա և էպիդուրալ հեմատոմա։ Ստացած վնասվածքների պատճառով հումորիստն ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց գիտակցության չգալով մահացել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: