Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 23-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:
Մոտ 2 ժամից ավելի է Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորանների 2 կմ-ից ավելի հատվածում բարձիթողի վիճակ է, ճանապարհը սպասարկող ճանշինականները, ինչպես նաև ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ոչ մի աշխատանք չեն կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:
Նրանց վատ աշխատանքի հետևանքով էլ 20-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել իրար:
Մերկասառույցի պատճառով Երևան-Գավառ երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը կողաշրջվել է, ինչի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ, և նրանց օգնության հասած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները, որոնք այդ պահին անցնելիս են եղել, իջել են ու օգնություն են ցուցաբերել վիրվորներին, այդ ժամանակ մեկ այլ ավտոմեքենա էլ, հայտնվելով մերկասառույցի մեջ, բախվել է Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային:
Կարդացեք նաև
Ճանապարհի տարբեր հատվածներում բախվել են ավտոմեքենաները, որի հետևանքով այդ հատվածներում նույնպես կան վիրավորներ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: