«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ իշխանությունները թքած ունեն քաղաքացիների կարծիքի վրա։ Լիդիանից 12,5 տոկոս բաժնետոմս ստացան ու որոշեցին շահագործման հանձնել Ամուլսարի հանքը՝ հստակ իմանալով, որ ազդակիր համայնքի բնակիչների մեծամասնությունը տարիներ շարունակ դեմ է արտահայտվել դրան։
Իշխանության տակ մնացած խմբակին թվում է, թե Հայաստանի քաղաքացիներն այնքան հոգնած ու շփոթված են, որ որևէ լուրջ դիմադրություն չի լինի։ Այո, գուցե և չլինի, մարդիկ հոգնած ու հիասթափված են, արդեն գիտեն, որ իշխանությունը հաշվի չի նստում իրենց կարծիքի հետ, գիտեն, որ հանքի շահագործման թույլտվություն տված նախկիններից եթե անգամ տարբերվում էլ են, ապա միայն վատ իմաստով։
Կարդացեք նաև