«Ազատություն». ԱՄՆ-ն շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների անցկացմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Դեկտեմբերին Բաքու այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի օգնականն Ջեյմս Օ՛Բրայանը հայտարարեց, որ Էնթոնի Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ խաղաղ բանակցությունների համար:
Պատելն ասել է, որ նորություն չունի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ժամանակացույցի մասին, բայց անհամբեր սպասում են, որ շուտով այդ մասին կխոսեն։
Հարցին, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է մեկնել Մոսկվա՝ բանակցությունների, նույն հետաքրքրվածությունը կա՞ վաշինգտոնյան հարթակի նկատմամբ, Պատելը պատասխանել է՝ «ԱՄՆ-ն ջանասիրաբար կաշխատի վերջնագծին հասնելու համար»՝ սերտորեն համագործակցելով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ մյուսների հետ, ովքեր աշխատում են այս հարցի շուրջ, այդ թվում՝ համակարգող Բոնոյի։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: