Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամին պատրաստվում է պատերազմի, իսկ մենք շարունակում ենք զբաղվել… ոչնչով: Առավելագույնը ՝ դժգոհելով. «Փաստ»

Հունվար 23,2024 10:59

Ի՞նչ է անում թշնամին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, եթե կուզեք՝ այդ մարդակեր ու հայատյաց պետական կազմավորման պարագլուխ Ալիևը: Մակերեսային դիտարկումների սիրահարների տեսանկյունից՝ Ալիևը, գտնվելով իր պաշտոնավարման վարկանիշային բարձրակետում, զբաղված է «վերընտրություն» բեմադրելով, այսպես ասած՝ «արտահերթ նախագահական ընտրություններ» է անում: Իսկ իրականում և գործնականում թշնամին, ի դեմս Ալիևի, պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, ինչի մասին տևական ժամանակ զգուշացնում են բազմաթիվ փորձագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Դառնանք հարցին, թե ի՞նչ ենք անում առկա սպառնալիքների դեմ հանդիման: Ժողովրդական բառուբանով ասած՝ ի՞նչ բանի ենք: Ճիշտ է, Սահմանադրություն ենք փոխում, իսկ եթե ավելի ստույգ ասենք՝ ոտքով-գլխով ընկղմվել ենք Նիկոլ Փաշինյանի նետած խայծային թեմայի՝ «նոր Սահմանադրության» քննարկումների մեջ: Բանակից փողով «թռնելու» օրինագիծ ենք ընդունում: Կոչումներն ենք վերացնում: Չծանրաբեռնենք. յուրաքանչյուրը կարող է շարունակել թվարկումը: Այսինքն, մեզ հուզող հարցադրման տեսանկյունից՝ մենք զբաղված ենք… ոչնչով, ոչ մի բանով: Ո՛չ մի: Մի հատ էլ ընդգծենք. թշնամին պատրաստվում է պատերազմի, մենք… ոչ մի բան չենք անում:

Շարունակում ենք արձանագրել Հայոց բանակում ոչ մարտական պայմաններում կորուստները: Տարին նոր-նոր է սկսվել, բայց արդեն 4 զոհ ունենք: Թշնամին պատերազմի՞ է պատրաստվում: Գլուխը՝ քարին: Նիկոլ Փաշինյանը կգնա որևէ դպրոց, հանդերձարանի կախիչները կքաշքշի, ցնցուղներն ու զուգարանակոնքերը կցնցի, իսկ թշնամին երևի միայն այդ տեսարաններից կվատանա ու բերանքսիվայր կգետնատարածվի… Մի խոսքով, մենք շարունակում ենք ոչինչ չանել:

Իսկ մենք շարունակում ենք զբաղվել պարզա պես… ոչնչով: Առավելագույնը ՝ դժգոհելով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031