Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
❌Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
❌Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդացեք նաև
❌Ստեփանավանի, Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (բեռնատարներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի, Երևան-Սևան 24-ից-39-րդ կմ-ն (բուք), Մ2-ից-Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
❄️Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Ճամբարակ, Վարդենիս և Թալին քաղաքներում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին, «Չայնիի ոլորաններ», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Քեթիի և Ջաջուռի ոլորաններում բուք է:
Աշտարակ քաղաքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն