Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե ուզում ես ունենալ պետություն, պետք է վճարես հարկ»:
«ՉԻ». Ժամանակին՝ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր սկսել քայլել դեպի Երևան, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չի:
5 տարվա մեջ արդեն այնքան բանի վրա են տուգանք սահմանել, որ հաշիվը խառնել ենք:
Նույնը հարկերն են: Քաղաքացուն կամաց-կամաց դարձնում են փող քամելու մատերիալ: Բայց ինչքան էլ քամում են, դրանից մեր պետության գործերը չեն լավանում:
Կարդացեք նաև
Որովհետև ուրիշ աքսիոմատիկ ճշմարտություններ կան.
Եթե ուզում ես ունենալ պետություն, պետք է խելքը գլխին իշխանություններ ունենաս:
Եթե ուզում ես ունենալ պետություն, ապա պետք է մտածես այդ պետությունը, ոչ թե սեփական իշխանությունը պահպանելու մասին:
Եթե ուզում ես ունենալ պետություն, օրումեջ չպետք է փոխես դիրքորոշումները, իրար հակասող հայտարարություններ չանես:
Եթե ուզում ես ունենալ պետություն, չպետք է սեփական ձախողումները ուրիշների վրա բարդես:
Այ, որ սրանք լինեն, հարկերն էլ կվճարվեն:
Հրապարակումը՝ «Չորրորդ իշխանությունից»