Այն, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկ» պլանը ձախողվել ու տապալվել է, ոչ միայն բարձրաձայնում են փորձագետները՝ հայաստանյան, թե արտերկրյա, այլև գործնականում խոստովանում է նաև ինքը՝ թիվ մեկ քպականը: Փաստն այն է, որ դա, ըստ էության, մեռելածին նախաձեռնություն էր՝ հանրության զգացմունքների վրա ազդելու գործիքով՝ «խաղաղություն» բառով:
Հնարովի այդ «օրակարգը» «թելող» արևմտյան նախաձեռնությունը, առաքելությունը կամ միջնորդությունը, ինչպես կուզեք՝ անվանեք, ևս սպառված է, եթե չասենք՝ խոր փակուղու մեջ: Համենայն դեպս, Բաքվի հռետորաբանությունն ու պահվածքը արդեն բավականին վաղուց դրա մասին են վկայում. Ադրբեջանը ցուցադրաբար անտեսում է Արևմուտքի «խաղաղարար» նախաձեռնությունները, բրյուսելյան ձևաչափով շփումները և այլն:
Երևանից հնչող հայտարարություններն էլ, արդեն ոչ այնքան տողատակով, վկայում են նույնի մասին: Հավելենք և այն ակնհայտությունը, որ արևմտյան պետությունները, ձեն-ձենի տված, նշում են, որ չեն պատրաստվում (չեն կարող, ի վիճակի չեն) լինել իրենց իսկ միջնորդությամբ «մշակված» խաղաղության պայմանագրի երաշխավորը:
Ավելին, հրապարակային հարթակներում երևի միայն փաշինյանական իշխանության ներկայացուցիչները չեն տեսնում (ավելի ճիշտ՝ չտեսնելու են տալիս) այն ակնհայտ իրողությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր լայնամասշտաբ ագրեսիայի: Արտերկրյա, այդ թվում՝ արևմտյան ու ռուսական փորձագետներն էլ են խոսում այն մասին, որ նախաձեռնած վերընտրությունից կամ արտահերթ նախագահական ընտրություններից հետո Իլհամ Ալիևը պատրաստվում է վերստին սրել իրավիճակը տարածաշրջանում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում