Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպուտնիկ Արմենիան» դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ՀՌՀ որոշումը

Հունվար 22,2024 23:35

«ՏՈՍՊԱ» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Սիմոն Ֆարմանյանը 15.01.2024թ. հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի` 20.12.2023 թվականի թիվ 111-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ այդ որոշմամբ ՀՌՀ–ն «ՍՊՈՒՏՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցրել էր 30 օրով։

Վարչական դատարանն այս գործով դատաքննություն է նշանակել 2024 թվականի փետրվարի 16-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031